Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով երեկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին:
«Անթույլատրելի եմ համարում դատավոր Ա. Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անկախ նրանից, որ այն կրել է ակցիայի բնույթ։ ՄԻՊ,ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին:
Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, նրան մեղադրանք է առաջադրվել:
Նարեկ Մութաֆյանը տիկին Դանիբեկյանին չի վիրավորել, հարցրել է Փաշինյանի դիրքորոշման մասին. փաստաբան
0Comments