Գեղեցիկ կազմվածք, էլեգանտ զգեստ. Աստղիկ Սաֆարյանի գրավիչ կերպարը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա ներկայացել է հետաքրքիր հագուստով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին նախապատվություն է տվել լայնեզր գլխարկին, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ «Պավածքը խոսուն է։ Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր չեն ծափահարում, երբ դուք հաղթում եք»,- լուսանկարն անգլերենով մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են այն՝ բազմաթիվ հաճոյախոսություններ գրելով։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը ջինսե հագուստ էր կրում՝ վերնաշապիկ, հետաքրքիր շրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել եէի սպիտակ սպորտային կոշիկներն ու աքսեսուարները՝ ժամացույց։ Աստղիկ Սաֆարյանն արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Երբ ուրիշի ֆոտոշարքի ժամանակ 3 վայրկյանով քեզ էլ են նկարում մի երեք կադր»,- հրապարակումը մակագրել էր նա։