Աստվածային ինքնազսպում. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի՞թե Իմ Ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել
Հիսուս

Հիսուս

Սեպտեմբերի 27

Մի՞թե Իմ Ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել: Ոչ, երբեք: Փրկելու Իմ Զորությունը ավելանում է, երբ ավելանում է Իմ Փրկությունը հասկանալու քո կարողությունը: Նշանակում է՝ Զորությունից Զորություն, Կատարելությունից Կատարելություն՝ մենք միասին ենք անցնում:

Անսահման է հրաշք գործելու Իմ կարողությունը երկնային տարածքներում, թեև յուրաքանչյուր մարդու համար՝ Իմ այդ զորությանը տիրանալու սահմանափակումներ կան, բայց այդ էլ միայն մարդու գիտակցության ու ընկալման պակասի պատճառով: Իմ Կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում:

Ոչ միայն չի կարճացել ձեռքս, այլև այն «Ավելի է երկարել»՝ կամենալով ու սպասելով, որ օրհնելու, օգնելու, փրկելու առաջարկություն լինի:

Ահա թե որքան նրբանկատորեն եմ վարվում ամեն մի առանձին հոգու անհատական իրավունքին: Երբեք ոչ մեկին չեմ պարտադրում Իմ Օգնությունը և Փրկությունը: Թերևս մարդկության համար կրած Իմ տառապանքներից այս մեկն ամենածանրն է, որովհետև հարկադրված եմ զսպել օգնելու Իմ Աստվածային Անհամբերությունը և ցանկությունը՝ մինչև որ Հոգու Կանչը Ինձ գործելու իրավունք տա:

Մտածեք այն սիրո մասին, որ այս իրողությունն է արտահայտում: Սփոփեք Իմ սպասող, սիրող անձկությամբ ակնկալող Սիրտը՝ պահանջելով Իմ Օգնությունը, Առաջնորդությունը և հրաշագործ Կարողությունը: