Որտեղի՞ց այդքան ատելություն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ

Պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ ինքը կնքվա՞ծ է,թե՞ ոչ

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը Նիկոլ Փաշինյանի այցն ու ելույթները ԱՄՆ-ում համարում է վերջինիս շոուի շարունակությունը.«Նիկոլ Փաշինյանի հերթական շոու-ծրագիրն ԱՄՆ-ում ոչինչ չտվեց Հայաստանին: Նման մոտեցումը բավականին մոտ ու հոգեհարազատ է այսօրվա իշխանություններին»,-ասաց Բաբայանը:


Բաբայանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությանն՝ ուղղված հայ առաքելական եկեղեցուն.«Շատ անգամ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում է Պապ թագավորի հետ: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, բայց պետք է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը կնքվա՞ծ է, թե՞ ոչ: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդքան ատելություն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»: