Ֆիթնես-նախաճաշ՝ նիհարող կանանց համար

Թխել 200 աստիճան ջեռոցում, 15-20 րոպե

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 70 գ
2. Ձու – 1 հատ
3. Մեղր – 1-2 ճ/գ
4. Խնձոր – 1 հատ
5. Խաշխաշի սերմեր – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարել կաթնաշոռի հետ, բայց այն չպետք է փրփրի:

2. Այնուհետև կաթնաշոռին ավելացնել մեղրը, խաշխաշի սերմերը և կտրատված խնձորը:

3. Թխել 200 աստիճան ջեռոցում, 15-20 րոպե: