73-ամյա Շերը Բեռլինում բեմ է դուրս եկել կապույտ փարթամ կեղծամով և կիսաթափանցիկ զգեստով

Մինչ օրս էլ` առաջին բեմելից 60 տարի անց, Շերը չի դադարում իրեն ամբողջությամբ նվիրել բեմին համերգային շրջագայությունների ժամանակ

1963 թվականին առաջին բեմելից հետո երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) չի իջնում փոփի թագուհու «գահից»: Մինչ օրս էլ` առաջին բեմելից 60 տարի անց, Շերը չի դադարում իրեն ամբողջությամբ նվիրել բեմին համերգային շրջագայությունների ժամանակ, գրում է Daily Mail-ը:

Շեր

73-ամյա երգչուհին իր Here We Go Again համերգային շրջագայության շրջանակում երեկ մենահամերգ է ունեցել Բեռլինի Mercedes Benz Arena համերգասրահում:

Շեր

Իր վերջին հիթերի կատարման ժամանակ Շերը բեմ է դուրս եկել վառ և փարթամ կապույտ կեղծամով: Երգչուհին կեղծամը համադրել է կիսաթափանցիկ սեղմիրանի հետ, որը շողարձակել է բեմի լույսերի ներքո: Զգեստն արտահայտիչ կերպով ցուցադրել է երգչուհու սլացիկ ոտքերն ու կազմվածքը: Կերպարը լրացրել է վարդագույն տոներով արված դիմահարդարումը:

Շեր

Երգչուհին բեմ է դուրս եկել նաև մանուշակագույն փայլփլուն թիկնոցով: Կերպարն ավելի արտահայտիչ են դարձրել խոշոր ականջօղերը:

Շեր

Here We Go Again-ն ամերիկյան փոփ աստղի 7-րդ համերգային շրջագայությունն է` հաջակցություն իր 26-րդ` Dancing Queen ալբոմի: Այն Շերի` 2002-2005 թվականների Living Proof: The Farewell Tour շրջագայությունից հետո առաջինն է:

Շեր