Սիրում եմ, որ կանայք ամուր են սեղմում ձեռքը. Լենա Նազարյան

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել է Վրաստանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի հետ

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն իր էջում գրում է.

«Երեկ ծանոթացա Վրաստանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի հետ: Կարճ խոսեցինք նրանց կողմից նախաձեռնած Վրաստանի ընտրական օրենսգրությունում փոփոխությունների մասին, միջազգային համագործակցությունից։ Համոզված եմ՝ երկարաժամկետ ու արդյունավետ գործընկերության սկիզբ էր այս հանդիպումը։

Հ.Գ Սիրում եմ, որ կանայք ամուր են սեղմում ձեռքը»: