ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Նստած ՄԱԿ-ի գագաթնաժողովում Նիկոլի ելույթն եմ լսում, հա, ցայսօր չէի լսել, կախեք ինձ, լսեցի, լսեցի եւ ուզում էի մի բան գրել, բայց՝ ավաղ, միտքը , որ հայտնվում էր, սա էր՝ «տարած-հետ բերածը», հա, այդ տպավորությունն ունեցա։ Այո, գնաց Նիկոլը Նահանգներ , ահագին գումար ծախսեց ՀՀ հպարտ քաղաքացիների վճարած հարկերով գոյացած բյուջեից, ֆռաց-ֆռֆռաց եւ ետ եկավ ձեռնունայն եւ դատարկ, ոչ Թրամփը նրան ասաց բարեւ ու մնաս բարով, ոչ էլ մի լուրջ զրույց ու հանդիպում ունեցավ։
Իսկ ելույթի ժամանակ ՄԱԿ-ում, ամուսնու, Աննան մազերն էր հարդարում ՝ սյու-սյու․․․
Հ․Գ․ Ավելի լուրջ չեմ գրելու, որովհետեւ Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարն է, ում ելույթի ժամանակ ես ամաչում էի եւ վրդովվում, մարդ էլ էսքան քինախնդիր, պարզունակ, դիվանագիտությունից, պետությունից եւ միջազգային շփումներից անհասկացող լինի․․․»։
0Comments