Քաղաքապետը իրեն նույնիսկ նեղություն չի տալիս իջնել և 3 րոպե զրուցել աշխատակիցների հետ. Ավագանու անդամ

Երևանի ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սանիտեք-ի աշխատակիցների բողոքի ակցիային

Արդեն երկրորդ օրն է՝ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով իրենց աշխատավարձները։ Այս մասին իր էջում գրում է Երևանի ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը:

«Այս պահին չեմ ուզում անդրադառնալ Սանիտեկ-քաղաքապետարան հակամարտությանը, որի պատճառով ամիսներ շարունակ տուժվում ենք բոլորս։ Խնդիրը նրանում է, որ քաղաքապետը իրեն նույնիսկ նեղություն չի տալիս իջնել և 3 րոպե զրուցել աշխատակիցների հետ։ Այս մարդիկ ուղղակի ուզում են լսել քաղաքապետի խոսքը։ Վստահ եմ, որ այս աշխատակիցների մեծ մասը ևս նրան են ընտրել։

«Արհամարհանքի» արդյունքում աշխատակիցներից մեկը Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Ես ևս այստեղ եմ։ Հուսով եմ՝ տիկնոջ ինքնազգացողությունը կկարգավորվի...»,-գրել է նա: