Թերեզա Մեյը մեկնել է Բրյուսել

Բրեքսիտի հարցով բանակցություններ կանցկացվեն
թերեզա մեյ

Բրիտանիայի վարչապետ Թերեզա  Մեյը մեկնել է Բրյուսել՝ ԵՄ գլխավոր գրասենյակ, որտեղ բրեքսիտի հարցով բանակցություններ կանցկացվեն: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ներկայումս Եվրամիությունից դուրս գալու ճանապարհին միակ խոչընդոտը Ջիբրալթար կղզու կարգավիճակն է, որին հավակնում է Իսպանիան է և որը 1713-ին զիջել են Բրիտանիային:

Բրիտանիայի վարչապետը Բրյուսելում հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը հուսով է, որ կիրակի Բրյուսելից վերադառնա ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ հստակ համաձայնագրով, ինչպես նաեւ առեւտրի բնագավառում երկու կողմերի հետագա հարաբերությունները կարգավորող փաստաթղթով: