«Ռեալի» հայտացուցակն «Էյբարի» դեմ խաղում

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է «Էյբարին»
ռեալ

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է «Էյբարին»: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին այս հանդիպման համար հայտավորել է 20 ֆուտբոլիստի:

«Ռեալի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Կիկո Կասիլյա, Տիբո Կուրտուա, Լուկա:

Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս, Դանի Կարվախալ, Օդրիոսոլա, Ռաֆայել Վարան, Մարսելո, Խավի Սանչես:

Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Վալվերդե, Լյորենտե, Ասենսիո, Իսկո, Սեբալյոս:

Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր:

«Էյբար»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:00-ին: Այս խաղից առաջ «Ռեալն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Էյբարը» 15 միավորով 13-րդ տեղում է: