Պատահական չի լինում ոչ մի բան

Բալիկի սպասող Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ լուսանկարը

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում հմայիչ երգչուհին պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգն, ի դեպ, սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Լուսանկարն արվել է Սոչիում։ Աստղային զույգը ջերմ գրկախառնված է։ Աննա Թովմասյանը վառ կարմիր զգեստ է կրում, իսկ լուսանկարներից մեկը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Պատահական չի լինում ոչ մի բան»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային կերպար էր ընտրել։ Նա երկար սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին պարզ սանրվածքն ու աքսեսուարները։ «Ես ում իմ սերը»,- հրապարակումը մեկնաբանել էր երգչուհին։ Հետեւորդներին լուսանկարն ակնհայտորեն դուր էր եկել, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել՝ նշելով, որ զույգն, իսկապես, գեղեցիկ է։