Սերժ Սարգսյանը քիչ առաջ եկավ սգո սրահ, որտեղ տեղի է ունենում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը:
Նա բարեւեց ՀՀԿ-ականներին ու առաջացավ դեպի սգո սրահ: Լրագրողների հարցերին Ս.Սարգսյանը չպատասխանեց:
Նշենք, որ նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը, ավելի վաղ միայնակ եկել էր հոգեհանգստի արարողությանը:
0Comments