Խիստ ու էլեգանտ. Մելանյա Թրամփը՝ Gucci-ի զգեստով

Նորաձեւության փորձագետների ուշադրությունը գրավել է նաեւ նրա սանրվածքը. ոճաբանները հրաժարվել են խոշոր լոքոններից եւ ծավալ հաղորդել մազերին, ինչը հիշեցնում էր Սինդի Քրոուֆորդի սանրվածքը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերթական անգամ ապացուցել է, որ պաշտոնական հանդիպումների համար զգեստների ընտրության հարցում հավասարը չունի։ Երկրի առաջնորդի կինը ներկայացել է Gucci ապրանքանիշի զգեստ-վերարկուով, որն ընդգծել է նրա կազմվածքն ու էլեգանտություն հաղորդել։

Նորաձեւության փորձագետների ուշադրությունը գրավել է նաեւ նրա սանրվածքը. ոճաբանները հրաժարվել են խոշոր լոքոններից եւ ծավալ հաղորդել մազերին, ինչը հիշեցնում էր Սինդի Քրոուֆորդի սանրվածքը։

 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Associated Press