Վանեցյանն ու Փաշինյանն իրար դեմ կոմպրոմատներ ունեն, հիմա միմյանց լսեցնում են․ Աշոտյան

ԱԱԾ նախկին պետը շատ բան գիտի և սպառնում է, որ կարող է խոսել․ վստահ եմ՝ նա հենց այնպես ոչինչ չէր ասի

«ԱԱԾ նախկին պետը շատ բան գիտի և սպառնում է, որ կարող է խոսել․ վստահ եմ՝ նա հենց այնպես ոչինչ չէր ասի»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի և նրան ի պատասխան ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նկատենք, որ ԱԱԾ նախկին պետն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր անձանց միջոցով փոխանցել է, որ ինքն առժամանակ լռի, սակայն հենց Փաշինյանն է «հերթական անգամ խախտում պայմանավորվածությունը»:

Աշոտյանը վստահ է, որ Վանեցյանն ու Փաշինյանն իրար մասին գաղտնիքներ գիտեն, և միմիյանց հետ սկսել են խոսել կոմպրոմատներով։

Շարունակությունը՝ տեսանյութում։