Երեւանում բախվել են 2 Mercedes-ներ․ 1 հոգի հոսպիտալացվել է

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում
խոշոր ավտովթար

Սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:30-ի սահմաններւմ Արտաշիսյան փողոցում բախվել են Mercedes E300 մակնիշի և Mercedes G500 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: