Տղամարդկանց մեկուսանալու չորս պատճառ

Նա չգիտի՝ ինչպես պետք է արտահայտել զգացմուքները եւ ինչպես կլսեն ու կարձագանքեն իրեն

1. Երկակի ստանդարտներ տղամարդկանց համար, որոնք ցուցադրում են իրենց էմոցիաները

Եթե նույնիսկ տղամարդը սկսում է ցուցադրել իր էմոցիաները, իրեն հարմարավետ չի զգում: Նա չգիտի՝ ինչպես դա անել, քանի որ նրան այդպես էլ դաստիարակել: Ձեր խնդիրն է՝ կարեկցանք եւ ըմբռնում ցույց տալ: Չէ՞ որ նա ուզում է ձեզ հետ կիսել զբացմունքները, բայց նաեւ ուժեղ պաշտպան մնալու պարտավորություն է զգում:

2. Նա իր էմոցիաներն արտահայտելու փորձ չունի

Կանայք ամբողջ կյանքի ընթացքում սովորում են կառավարել իրենց զգացմունքները: Նրանք արդեն ավելի զգայուն էակներ են ծնվում: Նրանք նույնքան ուժեղ էմոցիոնալ կապ են զգում այլ մարդկանց հետ, բայց տղամարդկանց մոտ ամեն ինչ այլ է: Այո, տղամարդկանց մեծ մասն ուզում է էմոցիոնալ կապ ունենալ կնոջ հետ, բայց չգիտի՝ ինչպես դա անել: Էմոցիոնալ առումով տղամարդիկ անփորձ են: Նա չգիտի՝ ինչպես պետք է արտահայտել զգացմուքները եւ ինչպես կլսեն ու կարձագանքեն իրեն:

3. Նա դեռ սովորում է արտահայտել իր զգացմունքները

Փորձ ձեռք բերելիս մենք բազմաթիվ սխալներ ենք գործում: Եվ այդ փուլում կարեւոր է չկոտրել զգացմունքները կիսելու՝ նրա ցանկությունը: Ինչպես ցանկացած սկսնակին, քննադատությունը, ծաղրն ու ստորացումը կխանգարեն շարունակել սովորել: Իսկ եթե կինը շարունակի ճնշել տղամարդուն, վերջինի մոտ կարող է երկու արձագանք լինել. հեռանալ եւ մեկուսանալ կամ զայրույթի պոռթկում ունենալ:

4. Նրա «քարանձավը» շատ ավելին է

Տղամարդուն ժամանակ է հարկավոր, որպեսզի իրեն հարմարավետ զգա զգացմունքներն ու էմոցիաներն արտահայտելու համար: Նրա «քարանձավը», ուր առայժմ կփախչի ձեզանից, նրա միտքը կազդուրելու վայր է:

 

Աղբյուրը՝ Elle