Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավորներինը՝ գերազանցել 300-ը

Ամենից շատ տուժել են Միրպուր և Ազադ Ջամու և Քաշմիր շրջանները, որտեղ ավերվել են շենքերն ու վնասվել ճանապարները

Պակիստանում՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտակայքում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել, ավելի քան 300-ը վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է Geo TV հեռուստաալիքը, Իսլամաբադի Սեյսմոլոգիական ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջելում քաղաքից 5 կմ դեպի հյուսիս՝ 10 կմ խորությամբ:

Պակիստան

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իսլամաբադում, Ռավալպինդիում, Լախորում, Ֆեյսլաբադում, Գասկայում, Փեշավարում, Մանսեհրիում, Բաթագրամում, Միրպուրում, Բհիմբերիում, Ջելումում:

Ամենից շատ տուժել են Միրպուր և Ազադ Ջամու և Քաշմիր շրջանները, որտեղ ավերվել են շենքերն ու վնասվել ճանապարները:

Աղետի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:

 

Rizwan Buttar@rizwanbuttar

Road damage at Jehlum Pakistan due to earth quake

Embedded video

1,026

Twitter Ads info and privacy

805 people are talking about this