Օրիգինալ տներ. անհավանական է, բայց այստեղ մարդիկ են ապրում

Նրանցից մի քանիսը վերածվել են հյուրանոցների` գրավելով աշխարհի զբոսաշրջիկներին

Մենք սովոր ենք տունը տեսնել չորս անկյուններով  եւ պատերով, սակայն աշխարհում ճարտարապետությունն այնքան է զարգացել, որ տներ եւ բնակարաններ են կառուցվում ամենատարբեր ձեւերով եւ երկրաչափական պատկերներով: Ստորեւ ներկայացնում ենք աշխարհի ամենատարօրինակ տները, որոնցից մի քանիսը վերածվել են հյուրանոցների` գրավելով աշխարհի զբոսաշրջիկներին:

Ռոտերդամում գտնվող այս խորանարդ-տունը կառուցվել է 1980 թվականին

 

Խխունջ-տունը գտնվում է Մեքսիկայում` Իսլա Մուհերես կղզում

 

Մեծ Բրիտանիայում գտնվող այս ամրոցը կառուցվել է 1841 թվականին

 

Լոս Անջելեսում գտնվող այս տունը կառուցված է ծառի վրա

Այս տունն ասես թռչնի բույն լինի, գտնվում է Ֆրանսիայում

Մեքենա-տնակ, կրկին Ֆրանսիայում

Մոդեռն ոճի տուն` Իսլանդիայում