Facebook-ն, Istagram-ը, Twitter-ն ու YouTube-ը՝ Էդգար Արտիսի յուրօրինակ աշխատանքներում

Էդգարը թղթի վրա մատիտով պատկերում է մոդելների, այնուհետեւ նրանց «հագցնում է» զգեստներ՝ պատրաստված ամենատարբեր, ամենաանհավանական նյութերից

Տաղանդավոր նկարիչ, իլյուստրատոր Էդգար Արտիսը շարունակում է զարմացնել ու հիացնել իր անկրկնելի աշխատանքներով։ Էդգարը թղթի վրա մատիտով պատկերում է մոդելների, այնուհետեւ նրանց «հագցնում է» զգեստներ՝ պատրաստված ամենատարբեր, ամենաանհավանական նյութերից՝ սոխի, մանդարինի, կիտրոնի կեղեւներից, նռան հատիկներից, փայտիկներից, մթերքներից եւ այլն:

Նրա հերոսների եւ հերոսուհիների համար «զգեստներ են» դառնում երեւանյան շենքերըմարգարտյա Սեւանը եւ անգամ բոլորիս հայտնի Mars, Snickers եւ Twix կոնֆետները։

Վերջերս Էդգար Արտիսի ուշադրության կենտրոնում հայտնվել են սոցիալական ցանցերը, եւ ինքնուս նկարիչը ստեղծել է արվեստի գործեր Facebook-ի, Istagram-ի, Twitter-ի եւ YouTube-ի  թեմաներով։

Էդգարն անգամ պատկերել է մոդելներ Istagram-ի նոր, փոփոխված պատկերով։

Անհավատալի է, որ նկարչական կրթություն չստացած Էդգարը, ոգեշնչվելով ամենատարբեր առարկաներից ու երեւույթներից, նման յուրօրինակ աշխատանքներ է ստեղծում։  Իսկ մենք շարունակում ենք հետեւել տաղանդավոր արտիստին՝ սպասելով նոր ու կրեատիվ գործերի։

Tumblr, Pinterest, Snapchat