24-ամյա հայուհին նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խոսնակ

Դիանա Դավիթյանն ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտը

24-ամյա հայուհի Դիանա Դավիթյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

«15 ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, դեդլայն և պոստդեդլայն, բարև։ Լրագրող ընկերներ, եթե Ձեզ անհրաժեշտ են մեկնաբանություններ, խնդրանքներ, պարզաբանումներ կամ vարչապետի կողմից որևէ այլ բան, խնդրեմ: Մենք շատ բաց ենք, երիտասարդ և ակտիվ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթյանը:

Դիանա Դավիթյանն ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտը, աշխատել է «Ֆոկուս» հրատարակությունում: Նախկինում աշխատել է «Голос» կուսակցությունում, որը վերջերս անցել է Վերին ռադայում: