Արքայազն Հարին և Մեգանը մտածում են երեխայի անվան շուրջ

Հավանական տարբերակների թվում արքայազն Չարլզը նշել է Էդնա և Լես անունները
mh

mh

Այն մասին, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ընտանիքում համալրում է սպասվում, հայտնի դարձավ Ավստրալիա կատարած նրանց պաշտոնական ուղևորության առաջին իսկ օրը:

mh

Ինչպես գրում է Tattler ամսագիրը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը վերջերս այցելել է Լոնդոնում Ավստրալիայի դեսպանատուն, որտեղ խոսել է ապագա թոռնիկի անվանակոչության մասին և նշել, թե իր կարծիքով ինչպես կարող են ծնողներն անվանել երեխային:

«Տիկնայք և պարոնայք, որդիս՝ Հարին, պատմել է ինձ, որ Ավստրալիա կատարած ուղևորության ժամանակ նրան և իր կնոջն անթիվ անհամար անուններ են առաջարկել երեխայի համար: Մեր մեջ ասած՝ կասկածում եմ, որ Քայլին և Շեյնը կընդգրկվեն կարճ ցանկում», - ասել է արքայազն Չարլզը:

Հավանական տարբերակների թվում նա նշել է նաև Էդնա և Լես անունները՝ հավանաբար նկատի ունենալով ունկնդիրների շարքում գտնվող ավստրալացի կատակերգու Բարի Հեմֆրիսին, որի հանրահայտ կերպարները կոչվում են Էդնա Էվերեջ և սըր Լես Փեթերսոն: