Հայրը տեսնել. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեր Հայրը անսահման տիեզերքի ներդաշնակ կարգը Իր Իրավասության տակ պահող Աստվածն է

Հիսուս

Սեպտեմբերի 22

Տեր, Հորը ցույց տուր, և այդ բավական է մեզ

Ի՛մ որդիներ. արդեն երկար ժամանակ է, ինչ Ես ձեզ հետ եմ, ձեզ մոտ գալով՝ խոսել եմ ձեզ հետ, սակայն դուք դեռ Հորը չեք ճանաչել:

Ձեր Հայրը անսահման տիեզերքի ներդաշնակ կարգը Իր Իրավասության տակ պահող Աստվածն է: Նա Այն է, ինչ Ես Եմ: Այն անսպառ Սերը, Զորությունը, Գեղեցկությունը, որ տեսնում եք Իմ մեջ, Իմ Հորից են գալիս:

Եթե այս տեսնեք. ճանաչեք Իմ Հորը և Ինձ, ինչպես որ կանք, այդքանն իսկ բավական է ձեզ, որպեսզի իրոք իմաստավորվի ձեր կյանքը և գոհացում պատճառի ձեզ. Այս հենց այն է, ինչ հարկավոր է ձեզ: