«Թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է․ Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԽ քարտուղարի մեկնաբանությանը Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով իր կասկածելի ծառայությունների համար Նիկոլի կողմից «պարգեւատրված» մասնագիտական պատահականությունն այսօր արտահայտել է իր քաղաքական թիմի հավաքական վախերն ու քարոզչական մանիպուլյացիաները Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձի եւ Հանրապետականի ուխտագնացության կապակցությամբ։

Այն, որ տվյալ անձը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, հայտնի էր ի սկզբանե։ Ինքը, սակայն, այդքան մեղավոր չէ։

Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր, իսկ «թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է»։