7 միջոց՝ հոգնածությունը հեռացնելու և էներգիան ավելացնելու համար

Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել ուժերը մինչև օրվա վերջ

Եթե դուք ունեք էներգիայի պակաս և անընդհատ հոգնածություն եք զգում, վստահ եղեք՝ դուք մենակ չեք: Նմանատիպ ախտանիշներ նկատվում են մարդկանց մեծամասնության մոտ: Դրա մեղավորը սթրեսը և սխալ ապրելակերպն են: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել ուժերը մինչև օրվա վերջ:

  1. Ավելի մանրամասն ծամեք սնունդը

Քանի որ մարսողությունը մեծ քանակի էներգիա է պահանջում, ապա յուրաքանչյուր կտորը մանրամասն ծամելով, մենք հեշտացնում ենք օրգանիզմի աշխատանքը. սննդանյութերը հեշտությամբ կլանվում են և վերածվում էներգիայի: Այդպիսով օրգանիզմը ստիպված չի լինում ծախսել էներգիայի պաշարները մարսողության վրա:

«Խորհուրդ է տրվում սնունդն առնվազն 25-40 անգամ ծամել», – ասում է սննդաբան Էդվին Քլարկը:

  1. Ըմպեք ավելի քիչ սուրճ

Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը արգելակում է ուղեղում ադենոզինի ընկալիչները, սակայն երբ սուրճի ազդեցությունն անցնում է, սկսում է  գործել կուտակված ողջ ադենոզինը և ուժերի կտրուկ կորուստ է լինում:

Անհրաժեշտ է նվազեցնել օրվա ընթացքում սուրճի օգտագործումը, ինչը կարող է մի փոքր բարդ լինել, սակայն առույգության տեսքով արդյունքը չի ուշանա:

  1. կատարեք 250 լրացուցիչ քայլ

Շարժումը բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը կարողանում է կենսագործունեության վրա ավելի քիչ էներգիա ծախսել: «Օրական 250 լրացուցիչ քայլ կատարելով ՝ Դուք ինքներդ Ձեզ, Ձեր մկաններին կսովորեցնեք մշտական ​​շարժմանը, իսկ Դուք կդառնաք առավել դիմացկուն»,-նշել է սպորտային ֆիզիոլոգ Մենահեմ Բրոդին:

Որքան որ բարձրանա սիրտ-շնչառական դիմացկունությունը (ֆիզիկական ակտիվության քանակը, որին կարող եք դիմանալ առանց հոգնածության) ամենօրյա գործունեությունն ավելի ու ավելի հեշտ կկատարվի: Հեռախոսազրույցների ընթացքում շրջեք սենյակում, գրասենյակում ևս ամբողջ օրը նստած մի մնացեք, վերելակի փոխարեն սանդուղքով բարձրացեք:

  1. Փորձեք խորը շնչել

Էներգիա ստանալու համար բջիջներին անհրաժեշտ է թթվածին: Եթե ​​շնչառությունը թույլ է, մարմինը ևս սկսում է թուլություն զգալ: Ինքներս մեզ սովորեցնելով շնչառության ճիշտ ռիթմին՝ կարող ենք նվազեցնել սթրեսը և լիցքավորել բջիջներն էներգիայով:

«Որքան հաճախ փորձեք խորը շնչեք, այնքան դա ավելի բնական կդառնա, և ժամանակի ընթացքում կսկսեք մշտապես խորը շունչ քաշել»,-ասել է Կոնեկտիկուտի հոգեբան Դորի Գետտերը:

  1. Ձեր սննդակարգում ավելացրեք բջջանյութով հարուստ սնունդ

«Բարդ ածխաջրերը (դրանցով հարուստ են ձավարեղենը, բանջարեղենը, հատիկավորները, սերմերը) պարունակում են գլյուկոզա՝ դառնալով մարմնի և ուղեղի էներգիայի հիմնական աղբյուր: Քանի որ դրանց մեջ կա բջջանյութ, դրանք ավելի երկար են մարսվում և երկար ժամանակ ապահովում են էներգիայով»,-ասում է ամերիկացի դիետոլոգ Լիզա Կուպերը:

Բացի այդ, դրանք բարելավում են քունը, որն էլ իր հերթին ավելացնում է ակտիվությունն ու էներգիան:

  1. Ստուգեք, թե արդյո՞ք բավարար հեղուկ եք օգտագործում

Ջրազրկման դեպքում արյան ճնշումն իջնում է, սրտի զարկերն ավելանում են, իսկ ուղեղում արյան շրջանառությունը դանդաղում է. սա հանգեցնում է հոգնածության զգացողության: Ձեր կյանքը հեշտացնելու համար աշխատեք մշտապես ջուր խմել:

  1. Գրանցեք օրվա ընթացքում տեղի ունեցած երեք հաճելի իրադարձություն

«Մարդկային ուղեղն այնպիսին է, որ հեշտությամբ հիշում է վատ իրադարձությունները, իսկ լավերի դեպքում նույնը չի կատարվում: էվոլյուցիայի ընթացքում այնպես է ստացվել, որ մարդկանց գոյատևման համար կարևոր է եղել հիշել, թե ինչն է ցավ և անհարմարություն պատճառում, իսկ ուրախ իրադարձությունները հիշելն այդքան էլ կարևոր չի եղել»,-ասել է կլինիկական հոգեբան Էլիզաբեթ Քոենը:

Երեկոյան լավ բաների մասին մտածեք, մտովի առանձնացրեք հաճելի իրադարձությունները, որոնք կատարվել են օրվա ընթացքում: Սա օգնում է այնպես մարզել ուղեղը, որ այն դրական իրադարձություններին նույնքան ժամանակ հատկացնի, որքան բացասականին՝ այդ կերպ կրճատելով սթրեսի հորմոնների արտադրությունը և խնայելով ուժերը:

Աղբյուրը՝  shantnews.am