Ալբանիայում տեղի է ունեցել վերջին 30 տարում ամենաուժեղ երկրաշարժը․ կա առնվազն 68 վիրավոր

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ալբանիային մոտ գտնվող հունական Յանինա, Սալոնիկ, Լարիսա քաղաքներում և Կերկիրա կղզում, Իոնական ծովում, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայում
Ալբանիա

Ալբանիայում սեպտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել, հաղորդում է Albanian Daily News-ը:

Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են Տիրանա և Դուրես քաղաքների հիվանդանոցներ:

Ալբանիա

Աղբյուրի տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Դուրես քաղաքից մեկ կիլոմետր արևմուտք ընկած շրջանում, իսկ օջախը՝ տասը կիլոմետր խորության վրա:

Տարերքից մի քանի րոպե անց 5,0 մագնիտուդով նոր ցնցում է տեղի ունեցել նույն շրջանում։

Ալբանիա

Ալբանիայի պաշտպանության նախարար Օլտա Հասկայի փոխանցմամբ՝ սա 30 տարում Ալբանիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։

Ալբանիա

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ալբանիային մոտ գտնվող հունական Յանինա, Սալոնիկ, Լարիսա քաղաքներում և Կերկիրա կղզում (Կորֆու), Իոնական ծովում, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայում և Իտալիայի մի շարք շրջաններում: