Թարմ նորություններ թվային աշխարհից

Ստարտափի մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոման Դանեղյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռոման Դանեղյանի գրառումներից.

Թարմ նորություններ թվային աշխարհից??

1) Google-ն այժմ ունի նոր թարմացում Android Chrome օգտատերերի համար, որը Chrome desktop օգտատերերին հնարավորություն է տալիս հարմարացնել ֆոնը, գույնը և ետնանկարը։

2) Pinterest-ն ավելացնում է նոր Emoji Reaction-ներ և Chat Features խմբերում։ Օգտատերերը նաև շուտով կկարողանան խմբում տեսակավորել Pins-երը մեկնաբանություններով և reaction-ներով։

3) Amazon CEO Jeff Bezons-ն ասել է, որ իր կազմակերպությունը պատվիրել է 100000 էլեկտրական ֆուրգոն(van) Rivian էլեկտրական մեքենաների կազմակերպությունից, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար։

4) YouTube-ը հեռացնում է իր badge-երը, որոնք ալիքի(channel) անվան աջ հատվածում էին, փոխարինելով նոր մոխրագույնով։

5) Facebook-ը ցանկանում է ունենալ ավելի ինտերակտիվ և զվարճալի գովազդներ։ Այն փորձարկում է ֆորմատներ, որոնք օգտագործելով հարցումներ, խաղեր, կստեղծեն խաղային մթնոլորտ մարդկանց և բիզնեսների միջև։

6) Միասին մեկ ականջակալով երգ լսելն այժմ ավելի հեշտ և հարմար է լինելու։ iOS 13-ն առաջարկում է Audio sharing գործիքը Bluetooth ականջակալների համար, որոնք շուտով հասանելի կլինեն Beats ականջակալների և Apple AirPods-ների վրա։

7) Facebook-ն ասում է, որ առաջին անգամ դրամահավաքի նվիրված գործիքի թողարկումից 5 տարի անց օգտատերերն արդեն հավաքել են ավելի քան 2 միլլիարդ դոլլար։