Հրաշալի Բրյուս Ուեյնի եւ նրա հերոսական մարմնացման մասին DC Comics -ի առաջին կոմիքսի ի հայտ գալու 80-ամյա տարելիցի պատվին այս գիշեր աշխարհի 14 քաղաքներում լուսավորվել է Բեթմենի ազդանշանը, հաղորդում է Associated Press-ը:
Սուպերհերոսի երկրպագուները հավաքվել էին փողոցներում՝ սպասելով Բեթմենի ազդանշանի լուսավորմանը, որը տեղի էր ունեցել բարձրահարկ շենքերի վրա խոշոր քաղաքներում՝ ներառյալ Մելբուրնը, Տոկիոն, Բեռլինը, Հռոմը, Փարիզը, Լոնդոնը, Մոնրեալը, Սան Պաուլոն եւ Յոհանեսբուրգը:
Եւ Բեթմենի պատվին լուսավորման վերջին ակորդն էր Նյու Յորքի Դոմինո այգում եւ Լոս Անջելեսի Սիթի հոլում նրա ազդանշանները:
0Comments