Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝Վանեցյանի հրաժարականի մասին

Հավաստիացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանից կաշկանդվածություն չունենք. Էդուարդ Մարտիրոսյան

«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ դա հենց այդ կառույցի գործառույթներից է:Հավաստիացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանից կաշկանդվածություն չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և հավելեց, որ այսօր չի ցանկանում խոսել իրենց իրականացրած գործերի բնույթից:

«Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը ասել է իր կարծիքը: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, նա ԱԱԾ սպա է», –  անդրադառնալով Արթուր Վանեցյանի պաշտոնից ազատվելու հարցին՝ ընդգծեց ԱԱԾ պետի պաշտոնակատարը: