Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թարմ թխած հաց է հյուրասիրել, որը ՌԴ նախագահը թաթախել է խտացրած կաթի մեջ ու կերել, հայտնում է kp.ru-ն:
ՌԴ նախագահին հացը հյուրասիրել են Օրենբուրգի մարզի «Դոնգուզ» զորավարժարան այցի ժամանակ, որտեղ նրան ցույց են տվել շարժական հացի փռի պատրաստած հացերը:
Շոյգուն Պուտինին է տվել սպիտակ հացի կտոր:
«Իսկ դուք անձամբ փորձե՞լ եք»,-հարցրել է նախագահը: Նախարարը դրական պատասխան է տվել ու հավելել, որ դրանից հետո «ողջ-առողջ» է:
Դրանից հետո Շոյգուն երկրի ղեկավարին է ցույց տվել սեղանին դրված խտացրած կաթը, մեղրը, մուրաբան ու խոտաբույսերով թեյը: Պուտինը հացից կտոր է պոկել ու կիսվել զորավարժարան այցելած Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, որը նույնպես հացը թաթախել է խտացրած կաթի մեջ ու կերել:
«Դոնգուզ» զորավարժարանում անցկացվել են «Центр-2019» զորավարժանքները: Զորավարժություններին մասնակցել է 8 երկրից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Պակիստանից, Ղրղզստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից 128 000 զինծառայող:
Պուտինի հրավերով զորավարժարան է այցելել նաև Ղրղզստանի նախագահը:
0Comments