Քանյե Ուեսթը գլխավորել է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող ռեփերների ցուցակը

2019 թվականին երաժիշտը վաստակել է 150 միլիոն դոլար

Forbes ամսագիրը նշել է ամենաբարձր վարձատրվող ռեփերներին:

2019 թվականին ցուցակը գլխավորել է նոր երաժիշտ՝ առաջին հորիզոնականից հեռացնելով Jay-Z-ին:

Իր կարիերայում առաջին անգամ ցուցակը գլխավորել է ամերիկացի ռեփեր Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը:

2019 թվականին երաժիշտը վաստակել է 150 միլիոն դոլար: Եկամտի մի մասը ռեփերի համար ապահովել է Adidas-ի հետ համատեղ ստեղծված սպորտային կոշիկների Yeezy հավաքածուն:

Նախկինում առաջին հորիզոնականում գտնվող Jay-Z-ն վաստակել է 81 մլն դոլար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռեփեր Դրեյքը՝ 75 մլն դոլարով:

Ամենաբարձր վարձատրվող ռեփերների թոփ-տասնյակում են հայտնվել ռեփերներ Դիդին՝ 70 մլն դոլարով, Թրեվիս Սքոթը՝ 58 մլն դոլարով, Էմինեմը՝ 50 մլն դոլարով, DJ Khaled-ը՝ 40 մլն դոլարով, Քենդրիկ Լամարը՝ 38․5 մլն դոլարով, Migos-ը՝ 36 մլն դոլարով և Childish Gambino-ն՝ 35 մլն դոլարով: