Կես միլիոն սֆինքս տեսակի կատվի համար

Բռնցքամարտիկ Ռուստամ Շաֆիևը Instagram-ի իր էջում հայտնել է «Բես» մականունով կատվի անհետացման մասին, կենդանին հայտնի է բանտային դաջվածքներով

Ուրալի բնակիչը կես միլիոն ռուբլի է խոստացել այն մարդուն, ով կգտնի իր կատվին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով НТВ-իին:

Սեպտեմբերի 17-ին բռնցքամարտիկ Ռուստամ Շաֆիևը Instagram-ի իր էջում հայտնել է «Բես» մականունով սֆինքս տեսակի կատվի անհետացման մասին: Հանրաճանաչ կատվի մասին լուրն արագորեն տարածվել է լրատվականների միջոցով:

Բանն այն է, որ «Բեսը» Instagram-ում հայտնի է իր բանտային դաջվածքներով: Կենդանին ունի անձնական էջ, որտեղ տերը հրապարակում է կատվի լուսանկարները:

 

Տղամարդը ենթադրում է, որ «Բեսին» կարող էին գողանալ․ «Հասկացեք, անհնար է անընդհատ թաքնվել: Համենայն դեպս, տեղեկությունները հայտնի կդառնան, դա ժամանակի հարց է»,-ասել է Շաֆիևը:

Սֆինքսի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար ուրալցիներին խոստացել են 500 հազար ռուբլի պարգևավճար: