Ավստրալիայում հսկայական կոկորդիլոսը կերել է կարթին ամրացված խայծն ու ձկնորսների որս դարձել

Ձկնորսները խոստովանել են, որ ուրախությամբ բաց են թողել իրենց որսը, որին պատահաբար էին բռնել, քանի որ վերջինս կերել էր կարթին ամրացված փոքր ձուկը

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ափամերձ ջրերում ձկնորսը պատահաբար կոկորդիլոսի է որսացել: Ականատեսի նկարահանած տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը կարթով որս անում և դժվարանում է այն ձեռքում պահելիս: Վայրկյաններ անց ձկնորսական նավի մոտ ջրի մակերեսին երևում է հսկայական երկկենցաղը:

Ձկնորսները խոստովանել են, որ ուրախությամբ բաց են թողել իրենց որսը, որին պատահաբար էին բռնել, քանի որ վերջինս կերել էր կարթին ամրացված փոքր ձուկը:

Տեսանյութը՝ այստեղ։