Լիակատար ուրախություն

Տիրոջ մոտ գտեք ձեր ուրախությունը, զվարթացեք Իմ ներկայության մեջ
Հիսուս

Հիսուս

Սեպտեմբերի 19

Այս բաները ձեզ ասացի…որ ձեր ուրախությունը լիակատար լինի

Իմացեք, որ այն ճշմարտությունները, որ սովորեցնում եմ ձեզ և անցյալում իմ աշակերտներին ասվածները՝ այս բոլորը տալիս եմ ձեզ՝ լիակատար ուրախություն ունենալու համար:

Ուրախություն փնտրեք այս կյանքի մեջ: Որոնեք այն, ինչպես թաքցրած գանձը կորոնեիք: Սիրեք ու խնդացեք:

Տիրոջ մոտ գտեք ձեր ուրախությունը: Զվարթացեք Իմ ներկայության մեջ:

Ես կատարյալ ուրախություն ցանկացա Իմ աշակերտներին. կամեցա, որ նրանք միշտ ունենան Այն:

Եթե նրանք իրենց առօրյա կյանքն ապրեին Իմ Վարդապետության համաձայն, նրանք, անշուշտ, կունենային այդ կատարյալ ուրախությունը: