Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին

Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները, նման հանդիպում չի եղել, ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անձամբ Արթուր Վանեցյանը:

«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում էր եղել, թե Վանեցյանն ու Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել: