Ունիվերսալ միջոց մրսածության դեմ պայքարելու համար

Մանրամասներ

1

Սթենֆորդի եւ Կալիֆոռնիայի համալսարաններիի գիտնականները գտել են մրսածության հիվանդություններ առաջացնող վիրուսների բազմացումը կանգնեցնելու ունիվերսալ միջոց։ Տեղեկացնում է BBC-ն:

Գիտնականներն առաջարկել են ազդել մարմնի բջիջների ներսում գտնվող կարեւոր սպիտակուցի վրա։ Այդ սպիտակուցն անհրաժեշտ է վիրուսներին բազմանալու համար, իսկ սպիտակուցի հետ մանիպուլյացիաները, ինչպես ցույց են տվել փորձերը, մարդու եւ մկների թոքերի բջիջներին վիրուսներից լիակատար պաշտպանություն են ապահովել։

Մրսածության հետ կապված հիվանդությունների մեծամասնության մեղավորները ռինովիրուսներն են։ Բնության մեջ գոյություն ունի այդ վիրուսների մոտ 160 տարատեսակ, եւ դրանք բոլորն արագ մուտացվում են՝ թաքնվելով իմունիտետից ու դեղերից։ Վիրուսն ինքը էլեմենտներ չունի, որոնք անհրաժեշտ են դրա վերարտադրությունն ապահովելու համար, ուստի այն կախված է վարակված բջիջներից եւ դրանցից որոշ մասեր փոխառելուց։

Փորձագետներն առանձնացրել են հետաքրքրող վիրուսներից մեկը եւ այն «անջատել» մարդկանց ու կենդանիների բջիջներում գենային ինժեներիայի օգնությամբ (ԴՆԹ-ում ակտիվությունից զրկել են SETD3 մեթիլտրանսֆերազայի արտադրության «հրահանգը»)։ Դրաից հետո բջիջները ենթարկել են վիրուսների ազդեցությանը։ Վիրուսներից ոչ մեկը չի կարողացել վերարտադրվել բջիջների ներսում։ Իսկ SETD3 մեթիլտրանսֆերազայից լիովին զրկված կենդանիները բնավ չեն ենթարկվել վարակվելուն։

Այժմ հետազոտողները ցանկանում են ստեղծել միջոց, որը ժամանակավորապես կճնշեր SETD3 մեթիլտրանսֆերազայի ակտիվությունը կենդանի օրգանիզմում։