Կարծես թե Հայաստանում «Նոր Քրդստան» է սկսվում ձևավորվել

ԵՎ պարզ չէ, թե ով որ երկրի շահերն է ներկայացնում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Քրդերի երազանքն է ունենալ սեփական ազգային պետությունը, որի համար հազարավոր քրդեր են զոհվել ու հիմա նույնպես զենքերը ձեռքին գնում են ինքնազոհողության։ Սակայն քրսերին չի հաջողվում իրենց երազանքը իրականացնել և պատճառը միայն աշխարքաղաքական բարդ միջավայրը չի։

Քրդերը տարանջատված են տարբեր ցեղերի ու ցեղամիավորումների, ունեն կրոնական տարբեր պատկանելություն՝ շիաներ, սունիներ, ալեվիներ, անգամ քիրստոնյաներ և այլն, ունեն նաև լեզվայան տարանջատումներ։ Սակայն այդ տարանջատումները կլինեին հաղթահարելի, եթե ունենային պետականության հայեցակարգ՝ բանաձև, որը նրանց կմիավորեր։ Անգամ քաղաքական նպաստավոր պայմաններում քրդերը չեն կարողացել հաղթահարել այդ տարանջատումները և հնարավոր պետականության կերտման շանսի պարագայում միմյանց հետ պատերազմել են իշխանության համար, որի արդյունքում բազմիցս կորցրել են այդ հնարավորությունները։

Այս պայմաններում քրդերը վերածվել են գործիքների տարբեր երկրների կողմից օգտագործվելու համար։ Իսրայելական, տարաբնույթ արաբական, ռուսական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, թուրքական, իրանական և այլ երկրների հատուկ ծառայությունները Քրդստանում ունեն իրենց հաճախորդները, որոնց միջոցով շատ քրդեր օգտագործվում են տարբեր խնդիրներ լուծելու համար։ Դա քրդերի դժբախտությունն է, որ իրենց տարանջատումները պարարտ հող է նման իրավիճակի համար։ Քրդերի յուրաքանչյուր խմբավորում ունի իր գաղափարական հիմնավորումը այդ տարանջատումները արդարացնելու համար՝ մարքսիստական, լիբերալ, սունիական, շիայական, թրայբալիստական և այլն։

Կարծես թե Հայաստանում «Նոր Քրդստան» է սկսվում ձևավորվել և պարզ չէ, թե ով որ երկրի շահերն է ներկայացնում»։