ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է Trump Plaza երկնաքերի մեջ. կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

40-հարկանի շինության աշխատակիցներն այժմ մաքրում են նախասրահը և տարածքից դուրս են բերում խիստ վնասված մեքենան

ԱՄՆ Նյու Յորք նահանգում մեքենան մխրճվել է Trump Plaza բարձրահարկ շենքի մեջ, ինչի հետևանքով տուժել է մեկ մարդ, հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ռոշել քաղաքում, որը գտնվում է Նյու Յորքից մոտ 26 կմ հեռավորության վրա: Մեքենայի ղեկին տղամարդ է եղել. նա չի վիրավորվել, սակայն, աղբյուրի հաղորդմամբ, վիրավորվել է հյուրանոցի նախասրահում գտնվող մի մարդ:

Նյու Յորք

Քաղաքի ոստիկանությունը կարծում է, որ վարորդը կանխամտածված չի գործել, և որ դեպքը տեղի է ունեցել պատահականության արդյունքում:

Նյու Յորք

Իր հերթին հեռուստաալիքի թղթակից Թոնի Այելլոն Twitter-ի իր էջում մի քանի տեսանյութ է տեղադրել բախման հետևանքների վերաբերյալ և նշել, որ դեպքից հետո վարորդը պարզապես դուրս է եկել իր մեքենայից և ոչինչ չասելով՝ նստել է նախասրահի բազմոցին: Վերջինս, նրա հաղորդմամբ, «թեթև, կյանքին չսպառնացող վնասվածքներ է ստացել»:

Լրագրողը նաև նշել է, որ 40-հարկանի շինության աշխատակիցներն այժմ մաքրում են նախասրահը և տարածքից դուրս են բերում խիստ վնասված մեքենան:

 

Image result for Car crashes through lobby at Trump Plaza in Westchester, New York

 

Tony Aiello@AielloTV

Workers at Trump Plaza New Rochelle say after car plowed into lobby, make driver got out and took a seat on a sofa. Said nothing. Several injuries but none are life threatening.

Embedded video

3,804

Twitter Ads info and privacy

3,268 people are talking about this

Tony Aiello@AielloTV

Trump Plaza New Rochelle opened in 2007. 40 story luxury building developed by Cappelli Enterprises under licensing deal with Trump Organization.

Embedded video