ՀՀ-ում կա 350 հազար աղանդավոր. «Իրավունք»

Նրանցից միայն 88 հազարը խարիզմատիկ եկեղեցու հետևորդներն են, 3000 հոգին՝ սատանիստներն են. պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյան

«ՀՀ-ում այս պահին կա 350 հազար քաղաքացի, որոնք հարում են ամենատարբեր աղանդների: Նրանցից միայն 88 հազարը խարիզմատիկ եկե­ղեցու հետևորդներն են, 3000 հոգին՝ սատանիստներն են»,- մեզ հետ զրույ­ցում ասաց Քայքայիչ պաշտամունքնե­րից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, նկատելով.

«Նրանց բոլորի առջև մեկ նպատակ է դրված՝ ներթափանցել բոլոր պետա­կան մարմինները՝ բժշկության ոլորտ, ոստիկանություն, քաղաքական, պետա­կան կառավարական մարմիններ:

Այս պահին առավել ակտիվ են «Կյանքի խոսքը», «Խարիզմատիկ եկեղեցու հետևորդները» և «Եհովայի վկաները»: Մնացած աղանդները ծպտյալ են սկսել գործել, բայց դա չի նշանակում, որ վախենում են, այլ վեր­ջիններս ընդամենը վերադասավորվում են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: