«Իմ քայլի» պատգամավորի կինն ԱԺ նախագահի ռեֆերենտ է նշանակվել. «Հրապարակ»

Լուսինե Բարսեղյանը երկար տարիներ որպես լրագրող աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում, հեղափոխությունից հետո էլ կատարում էր խմբագրի պարտականությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Լուսինե Բարսեղյանին, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի կինն է։

Բարսեղյանը երկար տարիներ որպես լրագրող աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում, հեղափոխությունից հետո էլ կատարում էր խմբագրի պարտականությունները՝ փոխարինելով Աննա Հակոբյանին, բայց վերջերս ազատվել է աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում