Բնակվիր այնտեղ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այդ տան վրա Իմ Շուքը հավիտյան կլինի՝ այն կրկնակի ապահով ու կրկնակի գաղտնի դարձնելու համար, իր ձագերին պատսպարող թռչնի թևերի հովանու պես Իմ Շվաքի խաղաղությունը կտարածվի ձեզ վրա 

Հիսուս

Սեպտեմբերի 17

Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ երկնքում, կհանգչի Աստծո հովանու տակ

Առանձնացված ու պահված ապահով մի տեղ՝ հայտնի միայն Աստծուն ու ձեզ: Այնքան գաղտնի տեղ, որ երկրի վրա եղած ոչ մի ուժ չի կարող գտնել այն:

Այդ տան վրա Իմ Շուքը հավիտյան կլինի՝ այն կրկնակի ապահով ու կրկնակի գաղտնի դարձնելու համար: Իր ձագերին պատսպարող թռչնի թևերի հովանու պես Իմ Շվաքի խաղաղությունը կտարածվի ձեզ վրա: Այդժամ դուք ապահով ու անչափ վստահ կզգաք ձեզ:

Եթե վախերը դարձյալ պաշարեն ձեզ, իսկ մտահոգությունները վերադառնան կրկին, նշանակում է՝ դուք քաջություն եք ունեցել դուրս գալ այդ պահպանող հովանու տակից: Այդժամ ձեր միակ անելիքը պետք է լինի կրկին ետ՝ Հովանու տակ վերադառնալ և վերգտնել հանգստությունը: