Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր արդյունավետ դիետան

Որպեսզի արագ վերադառնամ իմ նախկին կազմվածքին, ես անցնում եմ շատ արդյունավետ դետոքս-դիետայի»,-անկեղծացել է Քիմը
դիետա

Քիմ Քարդաշյանը բացահայտել է,  թե ինչպես կարելի է արդյունավետ նիհարել ընդամենը 10 օրվա ընթացքում:

Քարդաշյանի «ախորժելի» կազմվածքը շատ կանանց նախանձելու առիթ է տալիս: 37-ամյա հայազգի աստղը չի թաքցնում, որ երբեմն ինքն իրեն «երես է տալիս» քաղցրով ու արագ սննդով: Կարևորագույն միջոցառումներից առաջ, սակայն,  կոնքերի շրջանում ավելորդ սմ-ից ազատվելու հարցում Քիմին օգնում է խիստ` դետոքս- դիետան:

«Ինձ համար կարևոր արարողությունը՝ Met  Gala զգեստների ինստիտուտի բալը, սարերի ետևում չէ: Չնայած ակտիվ զբաղվում եմ սպորտով, վերջին շրջանում քաղցրեղեն շատ եմ օգտագործել: Որպեսզի արագ վերադառնամ իմ նախկին կազմվածքին, ես անցնում եմ շատ արդյունավետ դետոքս-դիետայի»,-անկեղծացել է Քիմը:

Քարդաշյանի  դիետան նախատեսված է 10 օրվա համար: Ըստ նրա` ամեն աղջիկ չէ, որ կարող է պահել այս սննդակարգը։ Չնայած չափաբաժնում կան բավարար կալորիաներով ուտեստներ (այդ թվում դիետիկ շոկոլադե կոկտեյլ), չորրորդ, հինգերորդ և վեցերորդ օրերին թույլատրվում է խմել միայն սմուզի ու խոտաբույսերով թեյ:

Հաջորդող օրերի սննդակարգն այդքան խիստ չէ: «Թույլատրվում է օրվա ընթացքում երկու անգամ պիցցա ուտել:  Ուտեստները պետք է լինեն ցածր կալորիականությամբ, օրինակ՝ սաղմոնով կամ մանանեխի տերևներով աղցան, բանջարեղենի կտորներով գուակամոլե, դդմով ապուր ու աղցան կամ ռոմանո աղցանով լցոնած հավ»,-ասել է Քիմը:

 

 

Նշենք, որ Met Gala 2018-ը տեղի կունենա մայիսի 7-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն –թանգարանում: Այս տարի այն նվիրված է նորաձևությանն ու կրոնին, որի խորագիրն է «Աստվածային մարմիններ. մոդան ու կաթոլիկ երևակայությունը»։ Երեկոն կվարեն երեքով՝ Ամալ Քլունին, Րիհաննան ու Դոնաթելլա Վերսաչեն: