Էնթոնի Հոփքինսի հրաշալի դաշնամուրային կատարումը

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում «Գառնուկների լռությունը» ֆիլմում Էնթոնի Հոփքինսի մարմնավորած հերոս Հաննիբալ Լեկտորը 1-ին տեղում է որպես բացասական հերոս

Էնթոնի Հոփքինսը կինոյի և թատրոնի, հեռուստատեսության բրիտանացի մեծ դերասան, ինչպես նաև նկարիչ և երգահան․ խաղացել է մոտ 120 ֆիլմում։ 1957 թվականին Ուելսի Արվեստի և Դրամայի Թագավորական քոլեջն ավարտելուց հետո, նա սովորում է Լոնդոնի Դրամատիկական ակադեմիայում, և այնուհետև Լորենս Օլիվերը նկատելով նրան՝ հրավիրում է խաղալ Ազգային Թագավորական Թատրոնում։ 1968 թվականին նա մտավ ֆիլմարվեստ նկարահանվելով «Առյուծը ձմռանը» ֆիլմում, Ռիչարդ 1-ինի դերում։