Նրա համար նախկինում կատարված ամեն բան հերքելի է

Իզուր է վարչապետ Փաշինյանը խուսափում հաջողակ կառավարությունների փորձը և կառավարիչների փորձառությունը օգտագործելուց

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյան թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել։

«Երկրում էական և առարկայական տնտեսական հաջողություններ են գրանցվել միայն այն ժամանակահատվածներում, երբ նախագահական մոդելի տրամաբանությամբ բաժանված է եղել քաղաքական համակարգի և տնտեսության նկատմամբ պատասխանատվությունը. երկրի նախագահը եղել է քաղաքական առաջնորդ, վարչապետը՝ տնտեսական»:

«Իզուր է վարչապետ Փաշինյանը խուսափում հաջողակ կառավարությունների փորձը և կառավարիչների փորձառությունը օգտագործելուց. նրա համար կարծես նախկինում կատարված ամեն բան հերքելի է: Մինչդեռ առնվազն երեք կառավարությունների (Բագրատյանի, Դարբինյանի և Կարապետյանի) փորձը անշուշտ օգտակար կլիներ»: