Արմինկայի ոճային լուքը

Ինձ թվում է՝ ես 60 տարեկանում էլ եմ Միկի Մաուսով շապիկ հագնելու

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է սպիտակ երանգի ամառային վերնաշապիկ, տաբատ, պիջակ, իսկ կերպարն ամբողջացրել են ոճային պայուսակն ու բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին գրել է․ «Լոսանջելեսյան գիշերներ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացրել էր ամառային կերպարում։ Արմինկան դեղին գույնի ամառային վերնաշապիկ, սպիտակ տաբատ էր կրում, իսկ կերպարն ամբողջացրել էին ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ Կադրին կից երգչուհին գրել էր․ «Ինձ թվում է՝ ես 60 տարեկանում էլ եմ Միկի Մաուսով շապիկ հագնելու»։