Մարզպետը որոշեց ինտրիգը պահել, բայց ես կասեմ. Փաշինյանը բացահայտեց Ձկան փառատոնի գլխավոր գաղտնիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք իսկապես պետք է մեր երկրի առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք»,- նշեց Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սևանում անցկացվող Ձկան փառատոնին: Նա նշեց՝ ոչ միայն իրենք են Սևանին շնորհակալություն հայտնում:

«Սևանը ևս մեզ շնորհակալություն է հայտնում, քանի որ այս առավոտյան կրկին 1 սմ-ով ավելացել է Սևանի մակարդակը»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ Սևանի ջրային պաշարներն անցյալ տարվա համեմատ 90 մլն խմ-ով ավել են:

Վարչապետը կարծում է, որ փառատոնային միջավայրը երկրում տրամադրությունը փոխում է:

«Մենք իսկապես պետք է մեր երկրի առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև բացահայտեց այս փառատոնի գաղտնիքներից մեկը, որ Գեղարքունիքի մարզպետը չէր ցանկանում բացահայտել: