Թուրքիայում տեղի է ունեցել օրենքով գողերի վերջին տարիների ամենամեծ հավաքներից մեկը: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի արվարձաններից մեկում, քննարկվել են մի շարք հարցեր: «Սխոդկային» մասնակցել է ավելի քան 30 օրենքով գող: Համացանցի միջոցով հանդիպմանը մասնակցել է նաև Մերաբ Ջանգվելաձեն:
Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը վերաբերել է ոմն Ահթամ Սամարկանդսկիին: Սեղանին դրված է եղել վերջինիս թագադրման հարցը, սակայն քրեական հեղինակությունների մեծ մասը դեմ են արտահայտվել դրան:
Վճռորոշ է եղել հիմա անազատության մեջ գտնվող Զաքարի Քալաշովի նամակը, ով հիշեցրել է Երևանում կայացած հայտնի հավաքը որոշման մասին:
Հանդիպման արդյունքում օրենքով գողերը վերջնական որոշում չեն կայացրել Ահթամի մասով, սակայն միաձայն աջակցել են Երևանում կայացած որոշմանը:
Երևանում օրենքով գողերը որոշել էին նոր գող չթագադրել մինչ այդ թեմայով նոր «սխոդկան», որը կարող է կայանել ամենաշուտը 2026 թվականին:
analitik.am
0Comments