Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրում է Սևան

Աննախադեպ տեսարան է լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանում անցկացվող ձկան փառատոնի ժամանակ կարևորեց նման միջոցառումների անցկացումը:

Վարչապետը նշեց, որ այս տարի աննախադեպ տեսարան է լինելու՝ հրավառությունը լինելու է Սևանա լճից.

«Ժամը 20:00-ին, ովքեր ուզում են այդ հրավառությունը տեսնել, կարող են ընտանիքներով գալ: Ընտանիքով արձակուրդն անցկացրել ենք Սևանի ափին, և ձկան պատրաստման մշակույթը Սևանում ամեն տարվա հետ նոր բարձունքներ է նվաճում»: