Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու սիրելի ուտեստը, որն ընդամենը 3 դոլար արժե

Թագուհու նախկին խոհարար Դարրեն Մակգրեդին բացահայտել է, որ 93-ամյա թագուհին գուրման չէ, բայց փոխարենը «շոկոլադի մեծ սիրահար է»

Թեև Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ճաշել է աշխարհի լավագույն ռեստորաններում, սակայն նրա սիրելի ուտեստն ընդամենը 3 դոլար արժե, գրում է HELLO! ամսագիրը:Էլիզաբեթ

Միապետի նախկին օդաչուն բացահայտել է, որ 1990-ականներին միջքաղաքային թռիչքների ընթացքում թագուհին, ինչպես նաև թագավորական ընտանիքի մյուս անդամները, շատ են սիրել Fray Bentos  արտադրության պահածոյացված մսով թխվածքները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թեև թագուհին եղել է աշխարհի 196 երկրներից 116-ում, նա չի սիրում նոր ուտեստներ փորձարկել:

Թագուհու նախկին խոհարար Դարրեն Մակգրեդին բացահայտել է, որ 93-ամյա թագուհին գուրման չէ, բայց փոխարենը «շոկոլադի մեծ սիրահար է»:

Էլիզաբեթ

«Եթե ճաշացանկում շոկոլադե որևէ բան կա, ապա նա առիթը բաց չի թողնում այն փորձել»,-հայտնել է նա և հավելել, որ թագուհին հատկապես սիրում է շոկոլադե կարկանդակ:

 

Դարրենը, որն ավելի քան 11 տարի աշխատել է Բուքինգհեմյան պալատում, հաղորդել է նաև, որ թագուհին հիմնական ուտեստի համար նախընտրել է սթեյք, վիսկիի սոուսով սունկ և եղնիկի միս:

«Նա գուրման չէ, փոխարենն արքայազն Ֆիլիպն է գուրման»,- հայտնել է խոհարարը և հավելել, որ արքայազնը միշտ մեծ հաճույքով է նոր կերակուրներ փորձում: