Սեպտեմբերի 14-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Օրը կարող է անհանգստություններ եւ կասկածներ բերել այնքան, որ ամբողջ գիշեր դուք չքնեք` խորհելով այսօր լսած խոսքերի մասին

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիի նախապատվությունների ցանկի առաջին տեղում դուք չեք լինի: Չփորձեք բարձրանալ առաջին հորիզոնական` ոտնատակ անելով նրա արժեքները: Այդպես կարող եք նույնիսկ ավելի ներքեւում հայտնվել:

ՑԼԵՐ

Պետք չէ հեռավոր անկյուններում թաքցնել ձեր խնդիրները եւ զգացմունքները: Աստղերը հուշում են խոսել սրելիի հետ ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր անձնական կյանքում ձեր մտքերն իրականացնելու համար ձեզ կպակասեն ինչ-ինչ մանրուքներ, որոնք հետագայում շատ ավելի մեծ արժեք կունենան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ փոքրիկ, սակայն շատ հաճելի նվեր մատուցել: Կարեւորը` ոչինչ չխանգարի նրան իրականացնել իր ցանկությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր բարեհաջող օր է թեթեւ, չպարտադրող հարաբերություններ սկսելու համար, որոնք թեեւ երկար չեն տեւի, սակայն ռոմանտիզմ կբերեն ձեր անձնական կյանք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հավանական է, որ ձեր նախկին զուգընկերը հիշեցնի ձեզ իր մասին ինչ-որ անսովոր կերպով: Պատրաստ եղեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Օրը լի կլինի անմիտ քայլերով: Որքան շատ եք դուք մտածում, թե ինչ անել կամ ասել, այնքան վատ է դա ստացվում: Ուրեմն, չարժե երկար մտածել: Առաջինը եկած միտքն այսօր ամենաճիշտը կլինի:  

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր երեկոն արժե անցկացնել սիրելիի հետ ռեստորանում կամ սրճարանաում: Թեեւ գարեջրատունը նույնպես տեղին կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը կարող է անհանգստություններ եւ կասկածներ բերել այնքան, որ ամբողջ գիշեր դուք չքնեք` խորհելով այսօր լսած խոսքերի մասին: Աշխատեք քնել, ամեն դեպքում:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր պետք է մտածեք, թե արդյոք ձեզ դուր են գալիս ձեզ սիրելիի պահվածքի առանձնահատկությունները: Օրինակ այն, որ նա ուտում է անկողնում կամ երկար ընթերցում զուգարանում...

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք պետք է ամեն ինչ արագ եւ օպերատիվ անեք, այդ թվում եւ սիրելիին բացատրություններ տալը:

ՁԿՆԵՐ

Անհաջող օր է հարաբերություններ պարզելու համար: Ավելի լավ է համբերեք: Ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ միայն էլ ավելի կբարդացնի իրավիճակը: